Դավոսում ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF), որը նախատեսված էր անցկացնել 2022 թվականի հունվարին, չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի նոր՝ «օմիկրոն» շտամի տարածման պատճառով։ Այս մասին ասվում է ֆորումի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։ Ֆորումը հետաձգվել է մինչ ամռան սկիզբը, ժամկետները դեռ հստակեցված չեն։ «Ամենամյա հավաքը պետք է տեղի ունենար Շվեյցարիայի Դավոս-Կլոստերս քաղաքում 2022 թվականի հունվարի 17-ից 21-ը: …

