Նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին ոստիկանությունը կիրականացնի ուժեղացված ռեժիմով ծառայություն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Դեկտեմբերի 20-ից ոստիկանության օպերատիվ և արտաքին ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության՝ նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին հանցագործությունների ու հասարակական կարգի խախտումների կանխման և բացահայտման նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Հասարակական կարգի ապահովման, քրեական ոստիկանության, պետական պահպանության գլխավոր վարչությունների, ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ու տարածքային ստորաբաժանումների, պարեկային ծառայության Երևանի գնդի և ճանապարհային ոստիկանության ծառայողները ուժեղացված ռեժիմով ծառայություն կիրականացնեն առևտրի կենտրոններում, շուկաներում, տոնավաճառներում ու դրանց հարակից տարածքներում՝ արագ արձագանքելով ցանկացած ահազանգի։ Բացի այդ, ոստիկանության ծառայողները կիրականացնեն նաև բացատրական աշխատանք՝ հրագործական արտադրատեսակների օգտագործման հետևանքով հնարավոր դժբախտ պատահարները, ինչպես և արգելված ժամերի դրանց օգտագործման դեպքերը կանխելու համար։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ճանապարհային երթևեկության կաննոնների պահպանմանը։ Այս համատեքստում պարեկները՝ մայրաքաղաքում, ճանապարհային ոստիկանները՝ մարզերում իրականացնելու են 24-ժամյա հսկողություն։ Ուժեղացված ռեժիմով ծառայությունը տևելու է մինչև գալիք տարվա հունվարի 7-ը։