Ադրբեջանը և Թուրքիան նախատեսում են բնական գազի ու մի շարք այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր ստորագրել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Բաքուն և Անկարան նախատեսում են համագործակցության մի շարք փաստաթղթեր ստորագրել գազի ու հանքարդյունաբերության ոլորտում։ Փաստաթղթերի ստորագրումը նախատեսվում է թուրք-ադրբեջանական առաջին էներգետիկ ֆորումի ընթացքում, որը տեղի է ունենալու Բաքվում դեկտեմբերի 21-22-ը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությունը։

Նշվում է, որ թուրք-ադրբեջանական առաջին էներգետիկ ֆորումն ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցության հետագա զարգացմանը։ Համաժողովը դռներ է բացելու նաև նոր ներդրումների համար։ Այդ համատեքստում աշխատանքային խմբեր են ձևավորվել համաձայնեցված ենթաոլորտներում։

Լրատվամիջոցների տվյալներով՝ աշխատանքային խմբերի կողմից մատնանշվել են համագործակցության կոնկրետ քայլեր՝ նավթաքիմիական, ածխաջրածնային, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետություն, էլեկտրաէներգիայի շուկայի, էլեկտրաէներգիայի բաշխման և փոխանցման վերաբերյալ։

Նշվում է, որ աշխատանքային խմբերը ներկայացնելու են իրենց հաշվետվությունները համագործակցության վերաբերյալ։ Դեկտեմբերի 22-ին էլ նիստի արդյունքներով, որը տեղի է ունենալու Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի ու Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզի համանախագահությամբ, ստորագրվելու է համագործակցության հուշագիր։ Նախատեսվում է նաև համագործակցության զարգացման մի շարք փաստաթղթերի ստորագրում բնական գազի ու օգտակար հանածոների շահագործման ոլորտներում։

Էմմա Չոբանյան