Չիլիում նախկին ուսանողական առաջնորդ Գաբրիել Բորիչն ընտրվել է երկրի նոր նախագահ։ Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլում «Աբրուեբո Դիգնիդադ» (Ես ընտրում եմ արժանապատվությունը) դաշինքի 35-ամյա թեկնածուն հավաքել է ձայների գրեթե 56 տոկոսը և դարձել Չիլիի պատմության ամենաերիտասարդ նախագահը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նրա մրցակից, աջ պոպուլիստ, ծնունդով գերմանացի Անտոնիո Քաստը հավաքել է ձայների …

