Factor TV-ի հարցազրույցը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ -Պարո՛ն Շիրինյան, խորհրդարանական ընտրություններից 4-5 ամիս անց Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է փողոցային պայքար սկսել՝ իշխանափոխության պահանջով։ Նրա գլխավորած «Հայաստան» դաշինքը Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել։ Մի հատված նրանց կոչից մեջբերեմ․ հավաքը, ըստ նրանց, «Հայաստանի թրքացման, Արցախի հայաթափման, իշխանավորների գանձագողության և երկրի հերթական պարտության դեմ է»։ …

