Ճապոնացի տիեզերագնաց զբոսաշրջիկները վերադարձել են Երկիր

Լուրեր

11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
Բոլորը

«Սոյուզ ՄՍ-20» տիեզերանավի իջնող սարքավորումը ճապոնացի տիեզերական զբոսաշրջիկներ Յսակա Մաեզավայի ու Յոձո Հիրանոյի, ինչպես նաև տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինի հետ այսօր առավոտյան վայրէջք է կատարել Ղազախստանի տարածքում դաշտերից մեկում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Տիեզերանավը Միջազգային տիեզերակայանից հեռացել է կեսգիշերին, մի քանի ժամ անց միացրել արգելակման շարժիչները, կիսվել մասերի ու մտել մթնոլորտի խիտ շերտեր։

Մաեզավան ճապոնացի միլիարդատեր է, իսկ Հիրանոն՝ նրա բիզնես գործընկերը։ Նրանք վերջին 12 տարվա ընթացքում դարձել են առաջին զբոսաշրջիկները, որոնք «Սոյուզ»-ով հասել են Միջազգային տիեզերակայան:

Ընդհանուր առմամբ, նրանք ուղեծրում անցկացրել են երկու շաբաթից մի փոքր պակաս: Մաեզավան միջազգային տիեզերակայանից տեսանյութեր է հրապարակել YouTube-ի իր ալիքում:

Տաթև Ֆռանգյան