Դուք լինելո՞ւ եք «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում։ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս հարցին, «Իմ քայլի» պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը նշեց. «Երբ նախընտրական քարոզարշավը սկսվի, պարզ կլինի»: Միքայելյանի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում ամենաճիշտ տարբերակը արտահերթ ընտրությունների գնալն է: Անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ն կարո՞ղ է նորից իշխանության գալ, Միքայելյանը պատասխանեց. «Դա ժողովուրդը կորոշի։ Եթե …