Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողով անպայման կստեղծվի, սակայն անհրաժեշտ է ավարտել այդ կառույցի ձևավորմանը նախորդող ընթացակարգերը: Այս մասին լրագորղների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով`մի քիչ ծիծաղելի է թվում, բայց և՛ իշխող խմբակցությունում, և՛ ընդդիմությունում կան պատգամավորներ, որոնք մինչ օրս չեն ստորագրել գաղտնիության մասին համապատասխան փաստաթղթի տակ: «Ազգային ժողովն ինքը …

