Նոր սահմանափակումներ և բողոքի նոր ալիք, իսկ օմիկրոնը շարունակում է տարածվել․ «Ամերիկայի ձայն»

Լուրեր

11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Բնակչության մի հատվածը բողոքում է պատվաստումների պարտադրանքի դեմ: Լոնդոնում նրանց կողմից անցկացված ցույցերը վերածվել են բռնության:

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ մոտ հինգ հազարանոց ամբոխից ցուցարարները շրջապատել են ոստիկաններին խորհրդարանի հրապարակի մոտ: Ոմանք կրում էին ցուցանակներ, որոնց վրա գրված էր՝ «Ո՛չ հարկադիր պատվաստումներին» և «Այս ամենը ստի մի փաթեթ է»:

Ինչպես Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանն է ասել, իշխանություններին շատ է անհանգստացնում omicron ենթատեսակի հսկայական աճը: «Վերջին 24 ժամվա ընթացքում մենք ունեցել ենք ամենաշմեծ թվով նոր դեպքերը համաճարակի սկսվելուց ի վեր՝ ավելի քան 26,000», ասել է նա:

Սահմանափակումների հերթական խստացման պատճառով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել

եվրոպական այլ խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Բարսելոնն ու Փարիզը: Նիդեռլանդներում հայտարարվել է ամբողջական արգելափակման մասին:

Կիրակի օրն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գլխավոր բժշկական խորհրդական դոկտոր Էնթոնի Ֆաուչին ABC-ի «Այս շաբաթ» ծրագրին տված հարցազրույցում ասել է, որ մոտավորապես 50 միլիոն չպատվաստված ամերիկացիները կարող են ծանր բեռ դառնալ վիրուսից հյուծված առողջապահական համակարգի համար:

«Շատ հավանական է, որ երկրի որոշ հատվածներում հիվանդանոցները չբավականացնեն», ասել է նա ու շեշտել այն հանգամանքը, որ «առողջապահական աշխատողներն արդեն ուժասպառ են լինում»։

Կենտրոնական Անգլիայի New Cross հիվանդանոցի անձնակազմը նույն մտահոգությունն ունի:

Ինչպես բուժքույրերն են ասում SKY հեռուսակայանին.

«Սկզբում բոլորը լի էին էներգիայով։ Ժամանակի հետ թվում է, որ այս ամենը վերջ չունի»:

New Cross-ի որոշ հիվանդներ լիովին պատվաստված են, ինչը վկայում է օմիկրոնի արագ տարածման հանգամանքի մասին:

Միացյալ Թագավորությունն անցած ուրբաթ օրը սահմանեց երրորդ ռեկորդը, երբ գրանցվեց վարակի ավելի քան 93,000 դեպք: Նյու Յորք քաղաքը հաղորդում է մեկ օրվա ընթացքում հունվար ամսից գրանցած իր ամենաբարձր թիվը: Մեկ օրվա ընթացքում այստեղ հաստատվել է նոր 21,000 դեպք: