Հայ դիրքապահների կողմից ձերբակալված Ադրբեջանի ԶՈՒ սահմանախախտ զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին․ ՊՆ
Հասարակություն
20.12.2021 | 21:08Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։
ՊՆ-ն հայտնում է, որ դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։