Երբ տեղի կունենա հայ և թուրք բանագնացների հանդիպումը. փորձագետներն ուժերն անհամաչափ են գնահատում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
Բոլորը

Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները կհանդիպեն մոտ ապագայում, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, սակայն թուրքական դիվանագիտության ղեկավարը չի նշել առաջիկա հանդիպման վայրն ու հստակ ժամկետը։ Հիշեցնենք՝ Անկարան և Երևանը հարաբերությունների կարգավորման շրջանակում հատուկ բանագնացներ նշանակելու մասին հայտարարեցին նախորդ շաբաթվա սկզբին: Արդեն շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ Թուրքիայում Հայաստանի բանագնացը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է:

31-ամյա Ռուբինյանը հայ-թուրքական կնճռոտ հարցերի շուրջ բանակցելու է 37 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցող Սերդար Քըլըչի հետ: Նա, հիշեցնենք, 2014-2021 թվականներին եղել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը, իսկ մինչ այդ՝ Թուրքիայի դեսպանը Ճապունայում, 2010-12 թվականներին էլ՝ Թուրքիայի ԱԽ գլխավոր քարտուղարը:

Հայկական կողմի բանագնացի ընտրությունը միանշանակ չընդունվեց ինչպես ընդդիմադիր ուժերի, այնպես էլ Փաշինյանի կառավարության նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցող որոշ փորձագետների կողմից։

Նիկոլ Փաշինյանը Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայում բանագնաց նշանակելով՝ գնացել է քաղաքական թիմից ներկայացուցիչ ընտրելու ճանապարհով, նշում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը և շեշտում, որ այս որշումը կարող է ընկալելի համարվել այն կոնտեքստում, որ իշխող թիմին վստահելի անձնավորություն է անհրաժեշտ եղել:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականին էր հայտարարել՝ դիվանագիտական փորձ չունեցնողներն այլևս դիվանագիտական պաշտոններում չեն նշանակվելու: Դրանից հետո, սակայն, հասարակությունն ականատես եղավ, թե դիվանագիտական փորձ չունեցող իմքայլական նախկին պատգամավորներն ինչպես նշանակվեցին դեսպաններ: Խոսքը, մասնավորապես, Սոս Ավետիսյանի՝ Իսպանիայում և Վիկտոր Ենգիբարյանի՝ Գերմանիայում դեսպաններ նշանակվելու մասին է: Այժմ էլ փորձագիտական շրջանակների կողմից արձանագրվում է, որ մեկ այլ կարևոր պաշտոնում նշանակվում է դիվանագիտական բավարար փորձ չունեցող Ռուբեն Ռուբինյանը:

Ինքը՝ Ռուբեն Ռուբինյանն այսօր հրաժարվեց այս թեմայով մեր հարցերին պատասխանել: Իսկ ահա իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը քննադատությունները տեղին չի համարում, ասում է՝ Ռուբինյանը զբաղվում է արտաքին քաղաքականության համակարգմամբ:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հարցնում է՝ Հայաստանի բանագնացը դիվանագիտական ի՞նչ կարողություններ ունի՝ տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Սերդար Քըլըչի հետ քննարկումներ իրականացնելու համար:

Ընդդիմությունը դժգոհում է, որ տեղեկություններ չունի հայ-թուրքական օրակարգի մասին, ինչի շուրջ են առաջիկայում զրուցելու Ռուբինյանն ու Քըլըչը: Գեղամ Մանուկյանն այս համատեքստում նշում է՝ այս անտեղյակության ֆոնին ընդդիմությունն ինչո՞վ օգնի իշխանությանը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում:

Թուրքիայի ցանկությունները միանգամայն պարզ են, նշում է Ստյոպա Սաֆարյանը և հավելում, որ Անկարան այս հանդիպումների ընթացքում առաջ է քաշելու Արցախից հրաժարվելու և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցերը:

Թե երբ և ինչ օրակարգով տեղի կունենա Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը, հայտնի չէ: Պաշտոնական Երևանը ոչինչ չի հայտնում, հայ հանրությունը հանդիպման մասին նույնպես թուրք նախարարի հայտարարությունից է տեղեկացել: Ուշագրավ է, որ այս թեմայով բոլոր նորություններն առաջինը հայտնում է թուրքական կողմը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան