Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ թեև բնակիչների մոտ անհանգստություն կա, բայց գյուղում իրավիճակը համեմատաբար հանգիստ է․ «Ադրբեջանցիների էդ կուտակումները հա էլ կան, միշտ էլ դրանց մեքենաները գնացել-եկել են։ Երեկ մի պահ մերոնք փակեցին էդ ճանապարհը, որոշ ժամանակ անց՝ …

