Աղվան Հովսեփյանի առանձնատան թալանի մեջ կասկածվողը ձերբակալվել է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Դեկտեմբերի 18-ին թալանել են ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում գտնվող առանձնատունը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Factor.am-ին հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ Բյուրական գյուղի առանձնատներից մեկից գողություն է կատարվել։ 

«Ոստիկանության և Քննչական կոմիտեի նախաքննական մարմնի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14․30-ին, բերման է ենթարկվել նույն գյուղի մի բնակիչ, որը տվել է խոստովանական ցուցմունք, որ նշված բնակարանային գողությունը կատարել է ինքը և ներկայացրել է գողոնը»,- ասաց Գաբրիելյանը։ Խոստովանական ցուցմունք տված անձը ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն։

Արփի Հակոբյան