ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի անդամների հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության համակարգում ԲԴԽ-ի դերակատարությանը, դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություններին: Քննարկվել են նաև դատավորների սոցիալական երաշխիքների ապահովմանը …

