DW-ի հեռարձակումն արգելելու Ռուսաստանի որոշումն անհիմն է․ ԵՄ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Գերմանական Deutsche Welle (DW) մեդիա ընկերության հեռարձակումն արգելելու՝ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների որոշումն անհիմն է։ Այս մասին փետրվարի 4-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Սтանոն՝ պատասխանելով DW-ի հարցին։

«Ցավոք, սա իսկապես վատ նորություն է և իրադարձությունների վատ զարգացում, Ռուսաստանի իշխանությունների այս որոշումն անընդունելի է և անհիմն»,- ասել է Ստանոն։

Նա պարզաբանել է, որ ՌԴ իշխանություններն իրենց գործողությունները «հիմնավորել են» գերմանական լրատվամիջոցների կարգավորող մարմնի որոշմամբ, որով արգելվել է ռուսական RT DE պետական հեռուստաալիքի հեռարձակումը Գերմանիայում։ Ստանոն հիշեցրել է, որ RT DE-ն հեռարձակման վավեր լիցենզիա չի ունեցել:

«Ուստի, այս որոշումը ոչ մի կերպ կապված չէ Ռուսաստանում Deutsche Welle-ի աշխատանքի հետ։ Ռուսաստանի իշխանությունների այս արձագանքը, ցավոք, ևս մեկ անգամ ցույց է տալիս ԶԼՄ-ների ազատության շարունակական խախտումները և լրատվամիջոցների անկախության նկատմամբ նրանց անհարգալից վերաբերմունքը»,- ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը։

Նա իր համերաշխությունն է հայտնել DW-ին և Ռուսաստանում աշխատող մեդիա ընկերության աշխատակիցներին։

«Մենք ակնկալում ենք, որ Deutsche Welle-ն լիարժեք և արդար հասանելիություն կունենա բոլոր իրավական ընթացակարգերին՝ վիճարկելու այս անհիմն որոշումը»,- ասել է ԵՄ պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան