ԵՄ-ն հետ չի կանգնի հայ ռազմագերիներին Բաքվից վերադարձնելու գործընթացից․ Անդրեա Վիկտորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

-Տիկի՛ն դեսպան, մարտի 1-ին լրանում է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելու մեկ տարին։ Բարեփոխումների օրակարգը ներառում է մոտ 30 ոլորտ և ունի 350 գործողություն, որոնք պետք է այդ երեսուն ոլորտները մոտեցնեն եվրոպական չափանիշներին։ Մեկ տարի անց ինչպե՞ս եք գնահատում ընթացքը։

-Թույլ տվեք նախ պարզաբանել․ այս համաձայնագիրը մենք ստորագրել ենք 2017 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն ստորագրելուց և նոր՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության ձևավորումից հետո մենք սկսեցինք արդեն համագործակցել դրա իրականացման շուրջ։ Շատ հպարտ ենք, որ Հայաստանի կառավարությունը բարեփոխումների ճանապարհային քարտեզ էր պատրաստել։ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը դարձավ բարեփոխումների ուղեցույց։ Դա էր մեկնարկը, և մենք ակտիվ ենք եղել հենց սկզբից՝ որոշ գործողություններ և համաձայնագրի բազմաթիվ գլուխներ կյանքի կոչելով։ Այնպես որ, կարծում եմ՝ բարեփոխումների հետ կապված առկա էր հստակ քաղաքական կամք, և մենք առաջընթաց ենք գրանցել անցյալ տարվանից՝ համաձայնագրի ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո: Կարող ենք ասել, որ մեր համագործակցության հիմքն ամբողջապես գործող համաձայնագիրն է, լրացուցիչ գլուխները սկսել են կիրարկվել։ Այս առումով, օրինակ, մեր աշխատանքը համալրել են կրթական, մշակութային, գիտական, տեխնոլոգիական զարգացումների  վիճակագրության ոլորտները։ Սրանք են համաձայնագրի՝ իրականացվող նոր գլուխները, և մենք սկսել ենք համագործակցել դրանց շուրջ։ Կարծում եմ՝ շատ ոլորտներում հաջողություններ ունենք։

Երևի միշտ չէ, որ ամեն ինչ տեսանելի է քաղաքացու համար։ Մենք շատ աշխատանք ենք տանում՝ ոլորտները եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցնելու համար՝ համագործակցություն իրականացնելով առևտրի և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև այդ կերպ քաղաքական համագործակցությունն ենք ավելի դյուրացնում, նաև շատ շուկաներ ենք բացում, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է Հայաստանի համար։

Պետք է ասել, որ ի սկզբանե սկսել ենք աշխատել մարզային զարգացման ուղղությամբ։ Կարծում եմ, որ դա իսկապես շատ կարևոր է, որովհետև Հայաստանը միայն Երևանը չէ։ Եվ մենք պետք է իսկապես մտնեինք այնտեղ, հնարավորություն ստեղծեինք փոքր համայնքների զարգացման համար։ Սա մեզ համար մի մեծ ոլորտ է։ Մենք ի սկզբանե նաև ակտիվ էինք շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։ Բացի այդ, սկսել ենք «Եվրոպական միությունը՝ Սևանի համար» ծրագիրը, որը նաև Հայաստանի կառավարության ցանկությունն էր։ Դա մեր ամենամեծ ծրագրերից մեկն էր․ այդ հրաշալի լիճը՝ Սևանը, դարձնել մի օրգան, որը կյանք է բերում ձեր երկրին։ Սրանք պարզապես օրինակներ են։ Այնպես որ, կարծում եմ՝ առաջընթաց գրանցել ենք։ Մենք այդ ծրագրերը քննարկել ենք իրար հետ, դրանք քննարկել ենք նաև քաղաքացիական հասարակության հետ, ինչը շատ կարևոր է․ մենք ցանկանում ենք ունենալ քաղաքացիական հասարակության ներդրումը, նաև՝ քննադատությունը։ Քննարկումն օգնում է բարելավել մեր համագործակցությունը։

-Վերջերս Եվրամիությունն ավելի քան 30 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանին՝ արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտներում բարեփոխումներ անելու համար։ Դուք արվող բարեփոխումները բավարար համարո՞ւմ եք։

Կարծում եմ՝ Հայաստանն անցած մեկուկես տարիների ընթացքում դժվար ժամանակներ է ապրել։ Եվ չնայած որոշ մարդկանց ասածս կարող է դուր չգալ, բայց դա ե՛ս չեմ ասում, Եվրամիության պատվիրակությունը չի ասում, եվրոպական ինստիտուտներն են փաստում։ Կար տպավորություն, որը հիմնավորվեց  մանրակրկիտ ստուգման արդյունքում, տեսանք, որ կար հստակ կամք, ուստի անգամ ամենաբարդ իրավիճակում, հետպատերազմյան շրջանում մենք, այդուհանդերձ, բյուջետային աջակցություն տրամադրեցինք դատական ոլորտի բարեփոխումների համար։ Կարծում եմ՝ բնականորեն ինչ-որ բաներ դանդաղել են, բայց մենք պետք է շարունակենք, հետ չկանգնենք, պետք է իսկապես շատ ուշադիր լինենք, կարողանանք տեսնել, որ դատական համակարգն իսկապես մնում է անկախ և չկան ճնշումներ։ Մենք հետևում ենք իրավիճակին, և եթե տեսնենք խնդիրներ, անմիջապես կբարձրաձայնենք իշխանություններին։

-Տիկի՛ն դեսպան, Եվրամիությունը շարունակում է մնալ Հայաստանի համար ամենամեծ դոնորը։ Ավելին, Եվրամիությունը մեծացրեց իր աջակցությունը՝ հասցնելով 26 միլիարդ եվրոյի՝ Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ Աջակցության բոլոր ոլորտները հայտնի են։ 5 շատ կարևոր և կենսական ուղղություններ են, և կարծում եմ, որ այդ միջոցները պետք է օգտագործվեն նպատակային, իսկ ծրագրի իրականացման ընթացքը պետք է լինի հնարավորինս թափանցիկ և հաշվետու։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս գործընթացից։

Նախ՝ նորից կուզեի փաստերի ստուգում անել․ խոսքը Տնտեսական և ներդրումային պլանի մասին է, որի մասին հայտարարվել է անցած տարվա ընթացքում՝  հանձնակատար Օլիվեր Վարհեիի, հետո նաև՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից, երբ նրանք այստեղ էին։ Ի՞նչ է սա։ Սա լրացուցիչ գործիք է: Մենք ունենք երկկողմ համագործակցության և աջակցության ամենամյա շերտ, որտեղ ևս շատ բան ենք անում։ Այստեղ էլ հստակեցվում են առաջնահերթությունները։ Մենք ունենք երկկողմանի աջակցության փաթեթ՝  տարեկան գործողությունների ծրագիր։ Ունենք նաև ծրագիր, թե ինչ ուղղությամբ  զարգացնել համագործակցությունը հաջորդ 7 տարիների ընթացքում, ինչը մենք անվանում ենք Բազմամյա կողմնորոշիչ ծրագիր։ Դրա շուրջ քննարկումներ ենք ունեցել անցյալ տարվա վերջին, հետո արդեն ներկայացրել ենք այս նոր գործիքակազմը։ Սա ֆինանսների համադրման գործիքակազմ է․ այն ներառում է փոքր մաս կազմող դրամաշնորհներ, որոնք համակցված են բազմաթիվ՝ վարկային, խառնուրդային երաշխիքային միջոցներ պարունակող գործիքներով։ Այս գործընթացում սերտորեն համագործակցում ենք եվրոպական ֆինանսական հաստատությունների՝ և՛ Եվրոպական ներդրումային բանկի, և՛ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, որոնց հետ արդեն աշխատել ենք, բայց հիմա նպատակ ունենք ավելի մեծ նախագծեր իրականացնել։ Գաղափարն այն է, որ  կարողանանք ստանալ մասնավոր ներդրումներ։ Կարծում եմ՝ սա է երկու կողմերի նպատակը։ Ոչ միայն մենք, այլ նաև Հայաստանի կառավարությունն է ցանկանում հաջողել։

Սա շատ պարզ և թափանցիկ գործընթաց է։ Դրա վերաբերյալ կան մի շարք թյուրըմբռնումներ։ Շատ մարդիկ հավատում են, որ ես իմ սեղանի տակ 2․6 միլիարդ եվրոյով զամբյուղ ունեմ։ Ես նման բան չունեմ։ Մենք պարզապես պետք է զարգացնենք ֆինանսական ծրագրեր և նախագծեր, որոնք կարող են գրավել և՛ Եվրոպական ներդրումային, և՛ Վերակառուցման և զարգացման բանկերի ուշադրությունը, ու նաև համոզեն, որ ներդրումներ իրականացվեն։ Ոլորտները, որ մենք թիրախավորում ենք, օրինակ՝ տնտեսության հիմքերը՝ փոքր և միջին ձեռնարկությունները, շատ կարևոր են։ Մենք մտածում ենք տրանսպորտային կապերի ստեղծման, զարգացման, հատկապես՝ Հարավի և Հյուսիս-Հարավի մասին։ Նաև մտածում ենք թվային, տեխնոլոգիական գիտությունների զարգացման մասին, թե միասին ինչ կարող ենք ավելին անել։

-Տիկի՛ն դեսպան, մենք նաև պետք է օգտագործենք հնարավորությունը՝ Ձեզ հետ խոսելու տարածաշրջանային անվտանգության և այստեղ եղած խնդիրները լուծելու եվրոպական առաջարկների մասին։ Վերջերս Եվրամիության բանագնացներն այցելեցին Ադրբեջան և Հայաստան՝ քննարկելու երկու երկրների միջև սահմանի երկայնքով լարվածությունը թուլացնելու շարունակական ջանքերը։ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասաց, որ իրենք ցանկանում են, մեջբերեմ՝ «շարունակել դեկտեմբերին Բրյուսելում Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները»։ Ինչպես նշվեց դեկտեմբերին՝ ԵՄ-ն նախատեսում էր առաքելություն ուղարկել և փորձագիտական օգնություն տրամադրել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում։ Կարո՞ղ եք ասել, թե ուր ենք հասել այս գործընթացում և ինչ քայլեր են ձեռնարկվել այս ուղղությամբ։

Ես պետք է հղում կատարեմ Տոյվո Կլաարին, որը երեք հարցազրույց է տվել, երբ այստեղ էր: Սա գործընթաց է։ Մենք առաջարկել ենք փորձագետներ ուղարկել, և առաջարկը պետք է քննարկենք և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի հետ։ Տոյվո Կլաարի այցը շատ կարևոր էր։ Այն առաջին անգամ իրականացվում էր նախագահ Մակրոնի խորհրդականի հետ՝ Եվրամիության Խորհրդում Ֆրանսիայի նախագահության շրջանակում։ Այն համատեղ ջանքի դրսևորում էր, մենք դեռ շատ  անելիք ունենք։ Եվ մենք պատրաստ ենք։ Անկեղծ ասած, սա ավելի երկար ընթացք ունի՝ ոչ միայն դեկտեմբերին, այլ դեռևս անցած տարվա հուլիսին, երբ Շառլ Միշելն այցելեց և աջակցություն առաջարկեց տարբեր ոլորտներում։ Մենք զբաղվում ենք նաև մարդասիրական խնդիրներով, և շարունակելու ենք զբաղվել։ Չենք դադարեցելու նախաձեռնությունը, բայց կարծում եմ՝ նաև պետք է լսենք, թե մեր գործընկերներն ինչ են մտածում և ինչպես են ցանկանում գործել։ Ամեն դեպքում, առաջարկները սեղանին են։

-Հումանիտար աջակցության մասին Եվրամիությունը 10 միլիոն եվրո է հատկացնում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանն աջակցելու համար։ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ասել է, մեջբերում եմ՝ «ԵՄ-ն շարունակում է աշխատել հակամարտությունների առավել համապարփակ փոխակերպման և տարածաշրջանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման և ճկունության ուղղությամբ»: Սա չափազանց անհրաժեշտ օգնություն է, և հետաքրքիր կլինի ավելին իմանալ կոնկրետ ծրագրերի մասին:

Սա իսկապես շատ կարևոր է։ Մենք պատերազմից անմիջապես հետո աջակցություն ցուցաբերեցինք, քանի որ տեսանք, որ մարդասիրական աջակցության կարիք կա։ Մենք պետք է արագ գործենք՝ օգնելու տուժած բնակչությունը։ Մինչև 10 միլիոն եվրո տրամադրելը՝ մենք շատ ավելին էինք արել։

Քանի որ սա մարդասիրական աջակցություն է, մենք համագործակցում ենք Եվրոպական միությունում հավատարմագրված հումանիտար կազմակերպությունների հետ: Մենք որոշ ծրագրեր ենք իրականացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։ Այս կազմակերպության առավելությունն այն է, որ այն գործում է Ղարաբաղում և կարողանում է արագ աջակցություն ցուցաբերել տեղում։ Այստեղ էլ կան մարդիկ, որոնք նվազագույն կարիքներ ունեն՝ սննդից մինչև այլ կարիքներ։ Այս հարցերը լուծել ենք World Vision-ի, «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության հետ։ Մենք իսկապես ցանկանում ենք թիրախավորել, թե ինչ կարող ենք անել: Մենք նաև դրամական աջակցություն ենք ցուցաբերել: Իհարկե, ընթացքում մտավախություններ էին առաջանում, որ կարող են չարաշահումներ լինել։ Աշխատել ենք ՄԱԿ-ի Պարենային ծրագրի հետ, որը երկարամյա փորձ ունի այս հարցերում։ Այս ծրագրերով թիրախավորել ենք առաջնային կարիքները։

Բայց կարծում եմ, որ տնտեսական վերականգնման կարիք կա, և մենք առաջարկում ենք դա անել։ Դուք պետք է հասկանաք, թե ինչպես կարող եք այդ մարդկանց հնարավորություն տալ՝ իրենց կյանքը կառուցելու համար։ Այն մարդիկ, որոնք չեն կարող վերադառնալ, պետք է կարողանան զարգացնել իրենց ֆինանսական հնարավորություններն իրենց ընտանիքների համար։ Մենք ունենք լավ օրինակներ։ Նման բան արել ենք սիրիահայ գաղթականների հետ։ Զվարճալի է, քանի որ դա ծրագիր էր, որն արել ենք Ավստրիայի հետ, և մեկն էր նրանցից, որն ինձ իսկապես հարազատ էր․ դա նաև հոգեբանական աջակցություն էր։ Մենք տվել ենք հնարավորություններ։ Մենք ունենք բիզնես ինկուբատոր, որը շատ հաջողված է։ Ես միշտ ասում եմ՝ ամենալավ շամպունը, որ ունեք, այն է, որը ես օգտագործում եմ այդ ծրագրի շնորհիվ։

-Հետաքրքիր է՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ նախագծեր կա՞ն պատերազմից տուժածների համար։

Դա արդեն մարդասիրական աջակցությանը չի վերաբերում։ Մենք մշտապես ենք ուշադրություն դարձնում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Դա մեր թիրախներից մեկն է, և այս հարցում շատ սերտ համագործակցում ենք քաղաքացիական հասարակության հետ, և մեր համագործակցությունը տարբեր ձևերով է տեղի ունենում․ ունենք մեծ ծրագրեր, որ իրականացնում ենք կառավարության հետ միասին մի շարք մարզերում, բայց, միևնույն ժամանակ, կոչ ենք անում քաղաքացիական հասարակությանը՝ առաջարկներ անել։ Ձեր լրատվամիջոցն էլ նման ծրագրերից մեկի մասնակիցն է, որը վերաբերում է մեդիայի ոլորտին։ Այդ ծրագրերում մենք փորձում ենք նաև ներառել մարդկանց, որոնք տեղահանվել են։

Ձե՛րդ գերազանցություն, վերջերս ԵՄ միջնորդությամբ Բաքվից վերադարձվել է 10 հայ ռազմագերի։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ականապատ դաշտերի բոլոր քարտեզները հանձնել է Ադրբեջանին, պաշտոնական Բաքուն շարունակում է պահել հայ ռազմագերիներին։ Արդյո՞ք ԵՄ-ն քայլեր ձեռնարկում է՝ այս ուղղությամբ իր ջանքերն ակտիվացնելու համար:

Մենք բավական ակտիվ էինք որոշ ժամանակ առաջ էլ։ Մինչև վերջին 10 ռազմագերիների վերադառնալը, մեկ այլ նախաձեռնություն ենք իրականացրել Միացյալ Նահանգների հետ։ Նախագահ Շառլ Միշելն անձամբ ներգրավված է այս հարցում։ Այո՛, մենք շարունակելու ենք։ Կարծում եմ՝ լավ է, երբ դա արվում է ուղիղ կապի միջոցով, մի բան է, որը չպետք է անել հրապարակային։ Եթե ժամանակից շուտ բացահայտես, կարող ես վտանգել գործընթացը։ Բայց դուք կարող եք վստահ լինել, որ Եվրամիությունը, և մենք դա ասել ենք տարբեր առիթներով, հետ չի կանգնի այս գործընթացից, որովհետև, այո՛, սա շատ կարևոր հարց է։

-Մի փոքր Հայաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական հարաբերությունների մասին։ Այս տարվանից Հայաստանը լքում է GSP+ համակարգը, քանի որ Համաշխարհային բանկի կողմից 3 տարի անընդմեջ դասակարգվել է որպես միջինից բարձր եկամուտ ունեցող։ Դա նշանակում է, որ հայկական բիզնեսը կկանգնի դժվարությունների առջև, կտուժի հայկական արտահանումը դեպի ԵՄ, որը Եվրասիական միությունից հետո երկրորդ ամենամեծ շուկան է։ Կցանկանայինք իմանալ՝ արդյո՞ք Եվրամիությունը նախատեսում է միջոցներ, որ ստեղծված իրավիճակում հայ-եվրոպական տնտեսական հարաբերությունները չտուժեն։

-Կարծում եմ՝ հայ-եվրոպական տնտեսական հարաբերությունները չեն տուժի։ Դա իրականում արտահանման միայն մեկ ուղղություն էր դեպի Եվրամիություն։ Վիճակագրությունը նայելով՝ տեսնում եմ, որ դա շատ մեծ գումար չէ։ Շատ կարևոր է ընկերություններին, որոնք ստիպված են բողոքել որոշակի կանոնակարգերից, պատրաստել արտահանման համար։ Բայց այս ամենից զատ, կարծում եմ (քանի որ ես լավատես եմ և տեսնում եմ խնդրի դրական կողմերը), որ սա դրական նշան է․ անգամ ամենաբարդ շրջանում դուք դարձել եք միջին եկամուտ ունեցող երկիր։ Որքանով ես եմ տեսել, ըստ վիճակագրության, այս համակարգով արտահանումը ձեր ՀՆԱ-ի մեկ տոկոսն է կազմում։

Ինչ վերաբերում է նրան, թե մենք ինչ ենք անում, ապա կարող եմ ասել, որ փորձում ենք օգնել։ Կա նաև երկխոսություն հայաստանյան կառույցների ու Եվրամիության միջև՝ բոլոր ոլորտներում առևտուրը խթանելու համար․ սննդի սանիտարահիգիենիկ չափանիշներն ինձ համար ամենասիրելին են և կարգավորում են այն ոլորտները, որոնք վերաբերում են սննդի կամ այլ ապրանքների արտահանմանը։ Մենք նաև փորձում ենք մեր մաքսային կարգավորումները մոտեցնել իրար։ Պատվիրակությունը շարունակում է մնալ բաց, և եթե մեր գործընկերներն ունեն հարցեր, կարող են դիմել, և ես գիտեմ, որ նրանք արդեն դիմել են իմ գործընկերոջը, որը Եվրամիության պատվիրակությունում առևտրի հարցերով է զբաղվում։ Մենք իսկապես շարունակելու ենք խթանել ավելի ամուր տնտեսական հարաբերությունները։

Պետք է ասեմ, որ կա նաև Եվրոպական բիզնես ասոցիացիա, որը հնարավորություններ է ուսումնասիրում։ Այն առավել շատ, իհարկե, կենտրոնացած է, թե ինչ կարող է անել եվրոպական ընկերությունը հայկական շուկայում։ Ի՞նչ կարող ենք անել միասին․ կազմակերպել կլոր սեղան իրավական ոլորտի մասնագետների և բիզնես հասարակության համար, որտեղ վերջիններս կարող են խոսել իրենց ակնկալիքների և կարիքների մասին, որոնք վերաբերում են դատական ընթացակարգերին, ավելի արագ դատական կառավարում ունենալուն, պարտքերը կրճատելուն և այլն։ Մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք՝ զարգացնելու համար մեր առևտրային հարաբերությունները։ Կարծում եմ՝ մինչև հիմա դրանք զարգացնելու ճիշտ ուղղության վրա ենք։ Կարող ենք առևտրային հարաբերությունները զարգացնել, եթե կարողանանք համախմբել մեր ընկերություններին։ Մեր կողմից տեղեկացրել ենք բոլոր հնարավորությունների մասին, և դա արել է ոչ միայն Եվրոպական բիզնես ասոցիացիան, այլ նաև Եվրամիության պատվիրակությունը։ Մենք տեսնում ենք այդ հնարավորությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան