«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջարկով Գյումրու ավագանին այսօր ընտրեց երկու փոխքաղաքապետերի։ Նրանից մեկը նախկին զինվորական Արթուր Պապիկյանն է, մյուսը՝ զբոսաշրջային ոլորտի մասնագետ Դավիթ Առուշանյանը։ Երկուսն էլ ՔՊ-ական են։ Դավիթ Առուշանյանն իր գործունեությունը սկսել է որպես զբոսաշրջային ընկերության փոխտնօրեն, այնուհետ դարձել տնօրեն։ Նա տուրիզմի ֆեդերացիայի անդամ է, կառավարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով՝ ներգնա տուրիզմի զարգացման գործում …

