Երևանում բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները փոքր-ինչ բարելավվել են

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

2021թ ընթացքում հանցավորության վիճակի միտումների ուսումնասիրության շրջանակներում Երևան քաղաքի դատախազությունում արձանագրվել է, որ մայրաքաղաքում 2021թ. եղել է բնակարանային գողության 585 դեպք, որը 3-ով նվազ է 2020թ.-ի համեմատ: Դրա հետ մեկտեղ որոշակիորեն աճել է բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը՝ 2020թ. 22.5%-ի փոխարեն կազմելով 23.4%. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Վերլուծության արդյունքները վկայում են, որ Երևան քաղաքում բնակարանային գողությունների համար մեծամասամբ նպաստավոր պայմաններ են շարունակում լինել բազմաբնակարան շենքերի ցածր հարկերում և առանձնատներում ճաղավանդակների բացակայությունը, մուտքի դռների փականների անապահով լինելը, բակերի և շքամուտքերի բավարար չափով լուսավորված չլինելը, տեսախցիկների, շենքերի մուտքի դռների և դրանց կոդավորված փականների բացակայությունը:

Մայրաքաղաքում բնակարանային գողությունների դեպքերի նվազման, ինչպես նաև բացահայտման ցուցանիշների թեև դանդաղ, սակայն բարելավման առկա միտումները պայմանավորված են 2018թ.-ից ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ սկսված՝ այս բնույթի հանցագործությունների նախականխմանը, ինչպես նաև տաք հետքերով բացահայտմանը, կատարվող քննությունների, դրանց նկատմամբ դատախազական հսկողության որակի և արդյունավետության բարելավմանն ուղղված միջոցառումներով:

Մասնավորապես՝ ի սկզբանե խնդիր է դրվել բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ներգրավմամբ շենքերի մուտքերը կահավորել անվտանգության միջոցներով:

Այդ համատեքստում 2021թ. Երևան քաղաքի դատախազության կողմից քրեական գործերի ստուգմամբ հայտնաբերվել և 6 ցուցում է տրվել բազմաբնակարան շենքերում մուտքի դռներ և կոդավորված փականներ տեղադրելու համար միջնորդագրեր ներկայացնելու վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարան կատարված հարցմամբ պարզվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 2021թ. տեղադրվել է 218 մուտքի դուռ և 213 կոդավորված փական/դոմաֆոն/: Բազմաբնակարան շենքերի առկա 12.641 մուտքերից 176-ը դեռևս չունեն դուռ, իսկ 7836-ը չունեն կոդավորված փականներով դուռ: Վերջին տարիների ընթացքում տեղադրվել է 4757 կոդավորված փականներով դռներ: Հաշվի առնելով, որ նման միջոցներով համալրված շերքերում կտրուկ նվազում են բնակարանային գողությունները, ինչը դրականորեն ազդում է այս հանցատեսակով կրիմինոգեն վիճակի վրա՝ խնդիր է դրվել շարունակել ազգաբնակչության հետ բացատրական աշխատանքներով այս գործընթացի առաջմղումը:

Բացի այդ, առաջնային է համարվել նաև բնակարանային գողության կատարման համար առավել թիրախային և կրիմինոգեն վայր հանդիսացող թաղամասերում, առանձնատնային հատվածներում հատկապես գիշերային ժամերին ոստիկանության ծառայությունների պարեկային հսկողության ուժեղացումը: Կարևոր ուղղություն է համարվել առավել ռիսկային համարվող գոտիներում գործունեություն ծավալող տարբեր տնտեսվարողների հետ համագործակցությունը՝ նրանց կողմից տեսախցիկներ տեղադրելու համար, ինչը կարևոր նշանակություն ունի հանցագործների տեղաշարժերի հիմնական երթուղիները հսկողության տակ պահելու և այլ բնույթի հանցագործությունների բացահայտման համար:

Ոչ երկրորդական է համարվում նաև բակարանային գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց մշտապես օպերատիվ տեսադաշտում պահելու հանգամանքը՝ նկատի ունենալով, որ բնակարանային գողությունների մի մասը կատարվում է հենց նշված կատեգորայի անձանց կողմից:

Բնակարանային գողությունների բացահայտման տեսանկյունից շարունակում են խնդրահարույց մնալ դեպքի վայրի պահպանման, զննությունները հաճախ մակերեսային կատարելու, պատշաճ կրիմինալիստիկական լուսանկարահանում չիրականացնելու, վարույթն իրականացնող մարմնի կողմից հետաքննության մարմնին տրված օպերատիվ հանձնարարությունների ընդհանրականության, դեպքի վայր տանող ճանապարհներին տեսագրող սարքերի առկայությունը կամ բացակայությունը հաճախ չստուգելու հանգամանքները:

Նման բնույթի հանցագործությունների արդյունավետ քննության իրականացման, առկա թերությունները վերացնելու և չկրկնելու, անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման, անհետաձգելի գործողությունների ամբողջությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղված հանցագործությունների գործերով քննության վարչության կողմից մշակվել է հետաքննության և նախաքննության մարմինների, քննությունների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների համար նախատեսված ուղեցույց: Դրա գործնական կիրառումը ևս նպաստել է բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշների բարելավմանը:

2022թ. համար մայրաքաղաքում բնակարանային գողությունների դեմ պայքարը շարունակելու է մնալ Երևան քաղաքի դատախազության առաջնայնություններից: