ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին հայտնում է «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը: Տիկին դեսպանին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Մարությանը հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված 3 խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ …

