Ադրբեջանը հետաքրքվում է թուրքական ուսումնամարզական Hurkush ինքնաթիռների և TCG Anadolu դեսանտային նավերի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, գրում է Milliyet-ը։ «Մենք նախատեսում ենք TCG Anadolu դեսանտային նավը շահագործման հանձնել 2022 թվականին։ Իրագործման փուլում է նաև այդ նավի վրա անօդաչու թռչող սարքի տեղակայման նախագիծը։ Ադրբեջանը ևս հետաքրքված է այդ նախագծով։ …

