Դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ—ից։ Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ դեկտեմբերի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: «Հայաստանի Հանրապետության …

