Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Բադասյան, կառավարության հարգելի անդամներ, հարգելի տիկին մարզպետ, Մաքսային ծառայության հարգելի աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ և բոլորիս Մաքսային ծառայության 30-ամյակի կապակցությամբ: Սա շատ լավ առիթ է, որպեսզի ամփոփենք …

