Ադրբեջան այլևս գոյություն չունի․ Պուտինի հետ դաշինքով Ալիևը դարձավ պոտենցիալ Լուկաշենկո․ Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 19:14
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ

-ԱՄՆ-ն սկսում է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: «Ո՞վ է Պուտինը, որ իրեն իրավունք վերապահի այլ պետության տարածքները հռչակել անկախ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Եթե հայտարարությունները, քաղաքական «զարդարանքը» փորձենք մի կողմ դնել, ի՞նչ ստացվեց, որ Ռուսաստանն իր հերթական հարևանից տարածք վերցրեց: Պատժամիջոցներ, հայտարարություններ, դատապարտումներ կլինեն, բայց պարզ է, որ «մարսելու» է: Հակառակ դեպքում՝ ի՞նչ կարող է տեղի ունենալ:

-Խնդիրն ավելի լուրջ է, քան երևում է, պատժամիջոցները շատ ծանր են իրականում: Ջո Բայդենի հայտարարությունը հնչել է, իսկ Բորիս Ջոնսոնի պատժամիջոցների մասին գրեթե չեն խոսում, բայց բրիտանական բոլոր ընկերություններին արգելված է կամ սահմանափակում է դրված աշխատելու և՛ այդ տարածքներում, և՛ պատժամիջոցների տակ գտնվող անձանց և ընկերությունների հետ։ Իրականում այդ հատվածը շատ ավելի ծանր է, քանի որ դա նշանակում է, որ բոլոր աշխատող սխեմաներն արդեն վտանգված են: Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ Արևմուտքի ընդհանուր վրդովմունքը հասել է ամենաբարձր կետին: Դեռևս Ֆրանսիայի պատժամիջոցները հայտնի չեն, բայց հայտնի է, որ Ելիսեյան պալատը շատ վատ է ընկալել բանակցություններց հետո իր հետ հաշվի չնստելը, այսինքն՝ Մակրոնին խոսք ես տալիս, որ կհանես զորքերը, բայց չես հանում…

-Եվ Ֆրանսիան դուրս եկավ բանակցություններց:

-Այո…

-Հետաքրքիր է, այս ծանր գինը վճարելով Ուկրաինան վաստակեց ինքնիշխան լինելու, այսինքն՝ ինքն իր ճակատագիրը տնօրինելու իրավո՞ւնք, թե՞ կա այն դաժան սպասումը, որ պրոՆԱՏՕ-ական քայլեր անի կամ ԱՄՆ բազայի տեղ կտա, էլի Ռուսաստանը կարող է հարձակվել, ռուսական սպառնալիքը կարծես թե չի վերացել:

-Իրականում Ուկրաինան 2014 թվականին էր ապացուցել, որ եթե Մոսկվայում չհասկանային, որ վերջ՝ թեման փակվել է, Ղրիմի հարցը չէր լինի: Իրենք ինչ-որ տեղ էին պահում Դոնբասի միջոցով, որպեսզի մտնեն Ուկրաինայի տարածք ու ֆեդերալիզացնեն Ուկրաինան, որովհետև Ռուսաստանի իշխանությունները ֆանտոմային բարդույթ ունեն, Պուտինն էլ իր ճառում քննադատեց Լենինին, բոլշևիկներին, ում ասես, բայց խնդիրն այն է, որ արդեն իշխանությունների հարց չէ միայն, ուկրաինական հասարակությունն արդեն մերժել է, «մենք և նրանք» սահմանը դրված է նույնքան, որքան այդ սահմանը դրված է մեր և ադրբեջանցիների միջև:

-Բայց Ուկրաինան կարո՞ղ է ինքնուրույն քայլեր անել:

-Իհարկե՝ Ուկրաինան ինքնուրույն է…

-Այսինքն՝ ինչ դժբախտություն պետք է տեղի ունենար, արդեն տեղի է ունեցել:

-Եթե ռացիոնալ նայենք՝ նախևառաջ այդտեղ ռուսական զորքեր վաղուց կային, երկրորդ՝ հայտնի «Բոինգ»-ի պատմությունը՝ MH17-ի, երբ 350 մարդ զոհվեց՝ հոլանդացի, մալազիացի, այդ ամբողջ նեգատիվի ծավալը, որ Դոնբասում մնացել է, իհարկե, շատ լուրջ խնդիր էր առաջացնելու, եթե նույնիսկ կարողանային դա հետ բերել: Ինձ չի թվում, որ այս ժամանակահատվածում Դոնբասի այդ հատվածներն Ուկրաինային անհրաժեշտ են: Որպեսզի Ուկրիանայի տնտեսությունը, հասարակությունը զարգանան, սա կմնա անեքսիայի ենթարկված կետ, ինչպես Ղրիմը: Բայց ինչպես որ ամբողջ աշխարհն ասում է՝ Ղրիմը Ուկրաինա է, այնպես էլ Դոնբասն է Ուկրաինա: Դա ոչինչ չի փոխելու, կմնա, որովհետև Ռուսաստանը ստագնացիայի մեջ է և թուլանում է, ինչ-որ պահի «հետ են խաղալու», բայց հիմա չէ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան