Ինչով են պայմանավորված Արցախում հոսանքի անջատումները. պարզաբանում
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին Արցախում տեղի ունեցող էլեկտրամատակարարման պարբերական անջատումները պայմանավորված են որոշակի տեխնիկական խնդիրներով, որոնց բացահայտման ու վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:
Նախարարությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և հավաստիացնում, որ հնարավորինս արվում է անջատումներից խուսափելու ուղղությամբ: