Ռուսաստանին կանգնեցնելու շատ տարբերակներ կան, այդ թվում՝ կոնկրետ ռազմական ճանապարհով․ վրացի վերլուծաբան

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն ու հատկապես պարոն Պուտինը սպասում են Արևմուտքի կողմից պատժամիջոցների մասշտաբները տեսնելուն։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացի քաղաքական վերլուծաբան Վախթանգ Ճարայան՝  անդրադառնալով Կրեմլի՝ Դոնեցկն ու Լուգանսկը անկախ հռչակելու որոշմանը։

«Ցավոք, մինչ այժմ Արևմուտքի պատժամիջոցներն այն մասշտաբների չեն, որ կարող են էական վնաս հասցնել ռուսական տնտեսությանը, հետևաբար՝ ավելի մեծ է Ռուսաստանի՝ ուկրաինական տարածք ներխուժելու հավանականությունը»,- նշեց նա։

Փորձագետի կարծիքով՝ դիվանագիտության համար դեռ տեղ կա, բայց նաև ամեն ինչ կարող է տեղի ունենալ։

«Վերջին լուրերը հաշվի առնելով՝ կարող ենք ենթադրել, որ, ցավոք, հնարավոր է ամենաբացասական սցենարը։ Ե՛վ Բայդենը, և՛ Պուտինն ունեն իրենց նպատակները, որոնք չեն համընկնում միմյանց հետ»,- ասաց Ճարայան։

Նա նաև նշեց, որ Արևմուտքի դիրքորոշումը հասկանալի է, բայց, իր կարծիքով, ավելի համարձակ գործողություններ են անհրաժեշտ․ «Ուկրաինայի թիկունքում թաքնվելն այն չէ, ինչ Ուկրաինան կամ Արևելյան Եվրոպայի այլ երկրներ ակնկալում են Արևմուտքից՝ չնայած մի քանի առաջատար արևմտյան երկրների վրա Ռուսաստանի հսկայական էներգետիկ ազդեցության փաստին»։

Վախթանք Ճարայայի խոսքով՝ Ռուսաստանին կանգնեցնելու շատ տարբերակներ կան, այդ թվում՝ կոնկրետ ռազմական ճանապարհով:

«Մարդ չպետք է անի այն, ինչ ուզում է, միայն այն պատճառով, որ կարող է դա անել: 21-րդ դարն է, և կան բազմաթիվ միջազգային պայմանագրեր, որոնք արգելում են այնպիսի գործողությունները, որոնք Ռուսաստանն է ցանկանում անել։ Ներդրումների, առևտրի, տրանսֆերտների, քաղաքական ղեկավարության նկատմամբ ուղղակի պատժամիջոցների, քաղաքական մեկուսացման, արևմտյան երկրներ մեկնելու արգելքի և նմանատիպ այլ գործողություններ նույնպես պետք է կիրառվեն»,- նշեց նա։

Ճարայայի համոզմամբ՝ Ուկրաինայի շուրջ զագացումները կարող են բացասական ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասի վրա։

«Այն ունենալու է բոլոր տեսակի ազդեցությունները մեզ վրա՝ տնտեսական, քաղաքական, անվտանգային, սոցիալական, ռազմական և այլն։ Դա աղետ կլինի ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Ռուսաստանի և, իհարկե, ողջ տարածաշրջանի համար, ներառյալ՝ Հարավային Կովկասը և դրանից դուրս»,- եզրափակեց վերլուծաբանը։

Հռիփսիմե Հովհաննիսյան