Բաքուն զայրացել է ՌԴ ԱԳՆ հրապարակումից. Թուրքմենչայի պայմանագրով՝ Երևանի ու Նախիջևանի խանությունները Արևելյան Հայաստան են

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Պաշտոնական Բաքուն իր տարակուսանքն ու ափսոսանքն է հայտնել ՌԴ ԱԳ նախարարության՝ նախօրեին արված հրապարակման համար, որը նվիրված է Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը։ Պատմության ու պատմական փաստերի խեղաթյուրմամբ ու կեղծմամբ զբաղվող Ադրբեջանը բողոքել է, որ հայտարարության մեջ, իբր, «ադրբեջանական տարածքները» ներկայացվել են Արևելյան Հայաստան։

«Զարմանալի և ցավալի է, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության սոցիալական ցանցի պաշտոնական էջը խեղաթյուրված տեղեկատվություն է հրապարակել 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի վերաբերյալ՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրման օրը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ պայմանագրի տեքստում, իբր, Արևելյան Հայաստան արտահայտություն որևէ կերպ չի նշվում, և որ այդ «փաստը» քաջ հայտնի է ՌԴ ԱԳՆ-ին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն անհրաժեշտ է համարում, որ «ՌԴ ԱԳՆ-ն այդ սխալն ուղղի սոցիալական ցանցի իր էջում ու վերացնի խեղաթյուրումը»։

Հավելենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն 1828 թվականի փետրվարի (10) 22-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրի առթիվ հրապարակում է արել, որում նշվում է նաև Արևելյան Հայաստանի մասին։

«Ռուսական կայսրության տիրապետության տակ անցան Երևանի և Նախիջևանի խանությունները (Արևելյան Հայաստան): Իրանի կառավարությունը պարտավորվեց չխոչընդոտել հայերի վերաբնակեցմանը այդ խանությունների տարածքում ստեղծված Հայկական մարզում, որն էլ նպաստեց Ռուսական կայսրության կազմում հայ ժողովրդի միավորմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հրապարակման մեջ։

Էմմա Չոբանյան