Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները պետական հեղաշրջման փորձ էին: Այս մասին նա ասել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Տոկաևը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՀԱՊԿ անդամ երկրների մյուս ղեկավարներին՝ հանրապետությունում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում ցուցաբերած օգնության համար: …

