Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ պետությունների ղեկավարների Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստում հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը գործնականում ցույց է տվել իր ներուժը, արագ, վճռական և արդյունավետ գործելու ունակությունը: «Կարևոր է, որ մեր երկրների զինվորականները պատրաստություն են անցնում միասնական ծրագրերով, սպառազինությունների, տեխնիկայի և կապի միասնական կամ համատեղելի նմուշներով են զինվում։ Խաղաղապահների հմտությունները կատարելագործվել …

