Ռուսական ագրեսիան Ուկրաինայում Էրդողանին փակուղու մեջ է դնում․ վերլուծաբան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոնք քայլում էին Ուկրաինայի ու ՌԴ-ի միջև ճգնաժամի զարգացմանը զուգահեռ նեղ գծով, կցանկանային արագ լուծում գտնել, քանի որ Անկարան երկու երկրների հետ ունի ամուր կապեր։ Այս մասին գրում է Blommberg-ի սյունակագիր Բոբի Գոշը, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Ըստ հոդվածագրի՝ Թուրքիան դեմ էր 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը և չի աջակցել Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին: Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Թուրքիան չի ընդունի Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը։ Այնուամենայնիվ, ըստ Գոշի, եթե ռուսական առաջխաղացումը շարունակվի, ապա Թուրքիայի նախագահը շուտով կարող է ստիպված լինել աջակցել կողմերից մեկին։

Գոշը գրում է, որ Էրդողանի հայտարարությունը Պուտինին, որ սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, կողջունվի ԱՄՆ-ի և Եվրոպայի գործընկերների կողմից, որոնք մի քանի տարի շարունակ անհանգստացած են Էրդողանի՝ Արևմուտքից դեպի Ռուսաստան հեռանալու համար: Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիան զայրացրել է կազմակերպության մյուս անդամներին՝ գնելով ռուսական հակահրթիռային պաշտպանական համակարգեր։

Ըստ հեղինակի, սակայն, սխալ կլինի Ուկրաինայի վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը մեկնաբանել որպես ազդանշան, որ նա ցանկանում է կոշտ միջոցներ ձեռնարկել։ Պուտինի տարածքային արկածախնդրության դեմ մատ թափ տալուց բացի՝ Էրդողանը քիչ հետաքրքրություն է ցուցաբերում Ռուսաստանի առաջնորդին պատժելու հարցում: Անկարան պնդում է, որ պատժամիջոցները կխանգարեն բանակցային լուծմանը։ Սա նույնքան առնչություն ունի տնտեսության և քաղաքականության, տեղական և տարածաշրջանային հետ, որքան սկզբունքների։ Ռուսաստանը Թուրքիայի արտահանման 10 ուղղություններից մեկն է և նրա ներմուծման առաջատար երեք աղբյուրներից մեկը։ Ինչպես ռուսական նավթի ու գազի պարագայում, Թուրքիայի տնտեսությունը մեծապես կախված է ռուս զբոսաշրջիկներից, առավել ևս, երբ զբոսաշրջության արդյունաբերությունը սկսում է վերականգնվել:

Թուրքիան, որn ամուր առևտրային կապեր է պահպանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ, ավելի լավ բան չի ցանկանա, քան նրանց տարաձայնությունների շուտափույթ լուծումը։

Գոշը գրում է, որ եթե Էրդողանը Պուտինին համարում է իր տարածքում հյուր, ապա նա նաև Ռուսաստանի աջակցության կարիքն ունի՝ հետապնդելու արտաքին քաղաքական նպատակներ, որոնք հակասում են Արևմուտքի նպատակներին: Նրա հարձակումը քուրդ աշխարհազորայինների վրա, որոնց Անկարան մահացու վտանգ է համարում Թուրքիայի քուրդ ապստամբների հետ կապի պատճառով, հնարավոր չէր լինի առանց Մոսկվայի լուռ աջակցության։

Ռուսաստանը նույնպես օգտակար գործիք է Արևմուտքի դեմ։ Էրդողանը Մոսկվային ուղղված առաջարկներն օգտագործում է որպես ՆԱՏՕ-ի գործընկերների հետ սակարկության հնարք։

Գոշը գրում է, որ Էրդողանի համար դժբախտություն կլինի Ուկրաինայի վերաբերյալ իր «սկզբունքային մոտեցումը» սահմանափակել այդ հեռախոսազանգով: Բայց եթե գծի մյուս կողմում գտնվող մարդը որոշել է իր ուժերն ավելի հեռուն ուղարկել դեպի Արևմուտք, Թուրքիայի նախագահը կարող է, ի վերջո, ստիպված լինել անել այն, ինչից մինչ այժմ հմտորեն խուսափել է՝ ընտրել կողմը:

Էմմա Չոբանյան