ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որով առաջարկվող կարգավորումների նպատակն ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Հիմա մենք մինչև ո՞ր ամսաթիվը կառուցված ինքնակամ շինություններին ենք օրինականացման հնարավորություն տալիս՝ մինչև 2021թ. հունվարի 1-ը, թե՞ մինչև …

