Ռոսկոսմոսը դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոսկոսմոսը, ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ՝ Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից թռիչքներ կազմակերպելու առումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հայտարարությանը։

«Ի պատասխան մեր ձեռնարկությունների դեմ ԵՄ պատժամիջոցների՝ «Ռոսկոսմոսը» դադարեցնում է համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ Կուրու տիեզերական կենտրոնից տիեզերական արձակումներ կազմակերպելու և Ֆրանսիական Գվիանայից իր տեխնիկական անձնակազմին, ներառյալ՝ արձակման համախմբված անձնակազմին դուրս բերելու հարցում»,- փետրվարի 26-ին Telegram-ի իր ալիքում գրել է Ռոգոզինը։

Այս պահին, հավելել են Ռոսկոսմոսում, մշակվում է ռուս աշխատակիցների հեռանալու հարցը։

ԵՄ-ն խիստ ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտային սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանի Դաշնության 64 առանցքային կառույցների, այդ թվում՝ «Պրոգրես» հրթիռային և տիեզերական կենտրոնի նկատմամբ։ ԵՄ-ն խստորեն սահմանափակեց այդ կազմակերպությունների մուտքը կապիտալի շուկա և ֆինանսական ծառայություններ, արգելեց նրանց տեխնիկական աջակցության տրամադրումը և առևտուրը նրանց հետ ռազմական կամ երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների, ինչպես նաև՝ նավթի արդյունահանման տեխնոլոգիաների և սարքավորումների առևտուրը:

ԵՄ-ն նաև ընդունել է բարձր տեխնոլոգիական արտադրանքի ընդարձակ ցանկ, մասնավորապես՝ կապի համակարգեր, էլեկտրոնիկա, կիսահաղորդիչներ, ավիացիոն և տիեզերական բաղադրիչներ, որոնց մատակարարումն Ռուսաստան արգելված է: