«ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ այս ընթացքում այցելել են Արցախ, շարունակում են այցելել, ու պաշտոնյաների այցը կկազմակերպվի՝ ըստ նպատակահարմարության», – Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե երբ է, ի վերջո, Փաշինյանը գնալու Արցախ: Պատգամավորն արձագանքեց՝ նշելով, թե երբ ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն այցելել էր …

