Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց հանդես գալ արտահերթ զեկույցով՝ բարձրացված բոլոր հարցերի մասով, այդ թվում նաև կազմակերպել փակ քննարկումներ. «Հենց այս դահլիճում արդյունավետ քննարկում իրականացնենք»: Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հիմա հենց դա են անում. «Դուք ինչ հարց ունեք, տալիս …

