Ուկրաինան դիմել է ՄԱԳԱՏԷ-ին՝ ՌԴ զորքերի կողմից Չեռնոբիլի ԱԷԿ-ը գրավելու պատճառով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում միջազգային կազմակերպությունների մշտական առաքելությունը (Վիեննա) նամակ է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ խնդրելով վերահսկել ռուսական զորքերի գործողությունները Չեռնոբիլի ատոմակայանում, հայտնում է korespondent-ը։

Ուկրաինական կողմը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է փետրվարի 24-ին ռուսական զորքերի կողմից Չեռնոբիլի ատոմակայանի գրավման մասին, ինչի արդյունքում Ուկրաինայի միջուկային օբյեկտները հայտնվել են ամենաբարձր ռիսկային գոտում։

Այս կապակցությամբ Կիևը կազմակերպությանը կոչ է արել ստեղծել հատուկ աշխատանքային խումբ՝ Չեռնոբիլի ատոմակայանում Ռուսաստանի Դաշնության գործողությունները վերահսկելու համար, որոնք «հիմք են տալիս կասկածի տակ դնել անվտանգության գործող ռեժիմների արդյունավետությունը»։

Բացի այդ, Ուկրաինան խնդրում է բարձրացնել Ռուսաստանում մշակված տեխնոլոգիաներով նոր ատոմակայանների կառուցման նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը, ինչպես նաև իր տրամադրության տակ գտնվող միջուկային նյութերի միջազգային աուդիտ անցկացնել։

Տաթև Ֆռանգյան