ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի՝ 2022թ. հունվարի 10-ի թիվ 8-Ա որոշմամբ Եղեգնաձոր համայնքի կենտրոնացված ջրամատակարարման համակարգում ջրամատակարարման խափանումներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով։ Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից: Հանձնաժողովն ստեղծվել է համայնքի ջրամատակարարման համակարգում առկա շարունակական խնդիրների վերհանման և հնարավորինս սեղմ ժամկետներում հասցեագրման նպատակով։ Հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ աշխատակիցների հետ համատեղ աշխատանքի …

