Կյանքի 65-րդ տարում մահացել է Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին։ The Guardian-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է նրա խոսնակը։ Սասոլին իմունային համակարգի անբավարարությամբ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել շուրջ երկու շաբաթ առաջ։ «Դեյվիդ Սասոլին մահացել է հունվարի 11-ին ժամը 1.15-ին Իտալիայի Ավիանո քաղաքի ուռուցքաբանության կենտրոնում, որտեղ նա հոսպիտալացված էր», – թվիթերի միկրոբլոգում գրել է նրա խոսնակ …

