Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան կասեցրել է Պուտինի պատվավոր նախագահի լիազորությունները

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF) Ռուսաստանի նախագահ Պուտինին հեռացրել է պատվավոր նախագահի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

«Ուկրաինայում շարունակվող ռազմական հակամարտության լույսի ներքո՝ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարում է պարոն Վլադիմիր Պուտինի՝ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահի և դեսպանի կարգավիճակը կասեցնելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

IJF-ի պատվավոր նախագահի լիազորությունների վկայականը Պուտինին շնորհվել է 2008թ.:

Ինչպես հայտնում է ՌԴ նախագահի կայքը, նա ձյուդոյով զբաղվում է 11 տարեկանից։ 1975 թվականին ՌԴ առաջնորդը դարձել է Լենինգրադի ձյուդոյի չեմպիոն։

2006 թվականի սեպտեմբերին Պուտինը դարձել է Ձյուդոյի եվրոպական ֆեդերացիայի պատվավոր նախագահը, իսկ 2010 թվականին Հարավային Կորեայի Յոնին համալսարանից ստացել է «ձյուդոյի դոկտոր» պատվավոր դիպլոմ։

2012 թվականի հոկտեմբերին Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան Պուտինին շնորհեց ութերորդ դանը. ընդհանուր առմամբ` 10 դան կա ձյուդոյում, սա ցույց է տալիս մարտարվեստում Պուտինի վարպետության մակարդակը: