«Նաիրի» կինոթատրոնի դահլիճներից մեկը վարձակալած «Արյանս» ընկերության աշխատակիցներն արդեն մեկ ամիս է՝ չեն կարողանում մուտք գործել տարածք։ Դռները փակվել են տարածքի սեփականատեր հանդիսացող «Ուլիս» ընկերության տնօրինության կողմից։ Պաստառները հեռացրել են, դուռը՝ փակել։ «Ուլիս»-ի տնօրենն ասում է՝ պատճառը վարձակալի անբարեխիղճ լինելն է։ Այս քայլը, սակայն, վարձակալող ընկերությունն անօրինական է համարում։ «Պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերին, …