Պուտինյան ագրեսիային այլ պատասխան չի կարող լինել․ Շոլցը՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կիևին հազար միավոր հակատանկային զենք և 500 Stinger զենիթահրթիռային համալիրներ է խոստացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մինչև Ուկրաինայի դեմ ռազմական գործողության սկսվելը Բեռլինը ռազմական գործողությունների գոտի զենք արտահանելուց հրաժարվելու քաղաքականություն էր վարում, ինչն ամրագրված է գերմանական օրենսդրությամբ:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մեկնաբանելով Կիևին զենք մատակարարելու մասին Գերմանիայի որոշումը, հայտարարել է, որ Ուկրաինայի իրավիճակի լույսի ներքո «այլ պատասխան չէր կարող լինել»:

Նրա խոսքով ՝ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ռազմական գործողությունը «նոր իրականություն» է ստեղծել։

«Այս նոր իրողությունը նոր պատասխան է պահանջում։ Մենք այն տվեցինք։ Ինչպես գիտեք, երեկ մենք որոշում ենք կայացրել Ուկրաինային զենք մատակարարել երկրի պաշտպանության համար։ Պուտինյան ագրեսիային այլ պատասխան չի կարող լինել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Բունդեսթագի արտահերթ նիստում։

Նա նշել է, որ Բեռլինի թիվ մեկ խնդիրն այժմ ռուսական ղեկավարության «կուրսի փոփոխությունն» է։ «Պատերազմն աղետ է Ուկրաինայի համար, բայց պատերազմն աղետ կլինի նաև Ռուսաստանի համար»,- հավելել է նա։

Գերմանիան նաև Նիդերլանդներին թույլ է տվել Ուկրաինա մատակարարել գերմանական արտադրության 400 միավոր հակատանկային զենք, իսկ Էստոնիային ՝ ռազմամթերք և 9 հին հաուբիցներ, որոնք ԳԴՀ-ի ժամանակներից են:

MK.ru-ի փոխանցմամբ՝ Կիևում Գերմանիայի դեսպանը վստահեցրել է Ուկրաինայի ղեկավարությանը, որ երկուշաբթի օրվանից Գերմանիան կսկսի զենք մատակարարել Ուկրաինային։

Դեսպանի խոսքերով՝ Գերմանիան հիմնովին փոխում է իր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ Բեռլինը մտադիր է արագացնել էներգակիրների մատակարարումների մեկնարկը՝ ռուսական գազից անկախություն ապահովելու համար։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Դրանից հետո ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև մի շարք այլ երկրներ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։

Գերտերությունները նոր պատժամիջոցներ են ընդունել, ըստ որոնց՝ ռուսական բանկերը կանջատվեն SWIFT համակարգից։

Ավելի վաղ ռուսական ավիաընկերությունների համար իրենց օդային տարածքն են փակել Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Չեխիան, Լեհաստանը և Կանադան։ «Ռոսավիացիան» ի պատասխան սկսել է փակել Ռուսաստանի օդային տարածքը այս երկրների ավիաընկերությունների համար։