Ալեքսանդր Սիրունյանին առնչվող հանցագործության մասին հաղորդում ստանալու տեղեկությունը դատախազությունը ոչ հերքում է, ոչ հաստատում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական, ԲԴԽ անդամի նախկին թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի գործունեության հետ կապված ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե ինչ մեղադրանքի մասին է խոսքը, ո՞ւմ կողմից է ներկայացվել և արդյոք դատախազությունը դիմել է նախաքննական մարմնին քրեական վարույթ հարուցելու համար։

Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցից փոխանցված պատասխանում հանցագործության մասին հաղորդում ստանալու և նախաքննական մարմնին դիմելու վերաբերյալ տեղեկությունները ո՛չ հերքել են, ո՛չ հաստատել։ Իրավապահ կառույցը հղում է արել Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին։

Այս հոդվածը սահմանում է՝ տեղեկատվություն տնօրինողը, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝
1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք.
2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.
3) պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալները.
4) բացահայտում է մասնագիտական գործունեությամբ պայմանավորված մատչելիության սահմանափակում պահանջող տվյալներ (բժշկական, նոտարական, փաստաբանական գաղտնիք).
5) խախտում է հեղինակային իրավունքը և (կամ) հարակից իրավունքները։

Գլխավոր դատախազության պատասխանից կարող ենք ենթադրել, որ ինչ-որ գործընթաց արդեն իսկ առկա է, այլապես՝ ինչու պետք է իրավապահ կառույցը բացասական պատասխանի դեպքում հղում աներ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն չտրամադրելուն։

Ուշագրավ է նաև այն, որ գլխավոր դատախազությունը Factor.am-ի մեկ այլ հարցի հստակ պատասխան է տվել՝ չի ուսումնասիրում Սիրունյանի՝ ԱԺ-ում արված աղմկահարույց հայտարարությունները։

Հիշեցնենք՝ Սիրունյանը ԲԴԽ անդամի թեկնածուի կարգավիճակում անդրադարձել էր իր ձեռք բերած հողամասին և զենքի բիզնեսում ներգրավված լինելուն։

Սիրունյանը ԱԺ-ում չէր հերքել, որ Ծաղկաձոր համայնքում 2 հազար քմ տարածք է ձեռք բերել ընդամենը 300 հազար դրամով։ Պնդել էր, թե հողն ընկերոջից է նվեր ստացել, իսկ գործարքը եղել է «ֆիկտիվ»:

Նա նաեւ առնչություն է ունեցել բանակին փամփուշտ մատակարարող ընկերության հետ։ Այս առնչությամբ Սիրունյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր․

«Հիմնադիրը նոմինալ եղել է ինձ շատ հարազատ մարդ, դուռ դռի հարևան, շատ հարազատ ենք մինչև էսօր, Պաշտպանության նախարարության վարչության պետ, Արթուր Գալստյանը՝ տոպոգրաֆիայի: Նոմինալ ինքն ա եղել, ընկերությունը ռուսական ա: Մի օր ինձ ասեց՝ «լսի, մեր ասոբիստները միշտ դրա մեջ խնդիր են տեսնում, որ իմ անունով ա, հարազատ մարդ ա ինձ պետք՝ անենք իրա անունով»: Ասի՝ «արա»: Ինձ ո՞վ թույլ կտա՝ ես զբաղվեմ պատրոնի վաճառքով»:

Factor.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Ալեքսանդր Սիրունյանից` արդյոք իր հետ առնչվող հաղորդում ներկայացվել է դատախազություն, նա նշեց, որ տեղեկություններ չունի։

Հիշեցնենք՝ հունվարի 20-ին, ԱԺ-ն Սիրունյանի թեկնածությունը քննարկեց ԲԴԽ անդամի թեկնածուի պաշտոնում։ Երեկ նախատեսված էր ընտրությունը, սակայն, այն տեղի չունեցավ։ Ալեքսանդր Սիրունյանը հայտարարեց, որ իր ընտրությունը կարող է հարվածել, թե դատական իշխանության, թե կուսակցության հեղինակությանը։

«Նախորդ օրերից սկսած եղան քննարկումներ երկու գույքային հարցի շուրջ՝ էդ հողամասի և էն ընկերությունում իմ ներգրավվածության հետ կապված, և ես գտնում եմ, որ էդ չվերացված, չփարատված կասկածների պայմաններում դատավոր նշանակելը կոռեկտ չի, և դա վնասելու է մեր դատարանի հենց իմիջին և դատավորի կարգավիճակին։ Միաժամանակ, էդ ամենով հանդերձ, էդ ամեն ինչը կարող է վնասաբեր լինել նաև մեր կուսակցության իմիջին: Էդ պայմաններում, ես գտնում եմ, որ իմ նշանակումը հնարավոր չէ», – ՔՊ-ին պատկանող լրատվամիջոցին հայտնել էր նա։

Նարեկ Կիրակոսյան