Հայհոյողը՝ ԲԴԽ անդա՞մ․ ՔՊ-ական Սիրունյանի թեկնածության քննարկումն ԱԺ-ում անցավ լարված մթնոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.04.2026 | 15:35
Փաշինյան VS Շահրամանյան․ ո՞վ է ճիշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 15:33
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները մեկնարկում են չորրորդ փուլում
02.04.2026 | 15:26
Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին ծանր վիրավորվել է իր տանը հարվածների հետևանքով
02.04.2026 | 15:15
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը խոսել է «Հայաստանից ներմուծվող ապրանքների վերաբերյալ շարունակական բողոքների մասին»
02.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Օվերչուկի ասածների մասին // ԱԷԿ-ի շահագործումը 5 ամսով դադարեցվել է. ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 15:05
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի դեսպանին
02.04.2026 | 14:53
Հարցաքննվել եմ 44-օրյա պատերազմի քրեական գործով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:45
Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը ՀԷՑ-ի շուրջ իրավական գործընթացների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 14:37
8 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
02.04.2026 | 14:28
Պատրա՞ստ եք մեզ համոզել, որ ձեր իշխանության ժամանակ դատական համակարգում «մացոյականության» երևույթից ձերբազատվելու եք. Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:19
Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին
02.04.2026 | 14:08
Պրեմիեր լիգայի ակումբները մեկ տարում 460 միլիոն ֆունտ են վճարել ֆուտբոլիստների գործակալներին
02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«1997 թվականին, երբ մենք սովորում էինք Լոս Անջելեսում, Կալիֆորնիայի ֆեդերալ դատավոր կար՝ Տիգրան Թևեզյան։ Նա երբ դուրս էր գալիս փողոց, մեքենաները կանգնում էին՝ անկախ սվետաֆորի գույնից։ Դա վախից չէր, դա հարգանքից էր։ Ասում էին՝ Judge-ը։ Այ, ես էդպիսի դատարան եմ ուզում»,- իր երազանքների դատարանից խոսող Ալեքսանդր Սիրունյանի հարցով քննարկումը ԱԺ-ում այսօր սկսվեց լարված մթնոլորտում։ ՔՊ-ական փաստաբանին իշխանությունն առաջադրել է որպես ԲԴԽ գիտնական անդամ։ Չնայած դրան՝ նա անգամ որպես դատավորների անկախությունն ապահովող մարմնի անդամի թեկնածու դեռևս չի հրաժարվել կուսակցությանն անդամությունից։

Սկանդալային պատմությունների կենտրոնում հայտնված Սիրունյանին խորհրդարանում ներկայացնում էր ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը ժամանակին խորհրդարանում սուր քննադատության էր արժանացել լեզու և ականջ կտրելու սպառնալիքների համար։

ԲԴԽ անդամի թեկնածության ամբողջ քննարկումն անցավ լարված մթնոլորտում։ Առանցքում ոչ թե դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ բովանդակային քննարկումներն էին, այլ Ալեքսանդր Սիրունյանի ատելության խոսք պարունակող գրառումները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խորհրդարան էր բերել Սիրունյանի նման գրառումներից մեկը։

ՔՊ-ական Սիրունյանը քննադատության էր արժանացել իր գրառումներում արցախցիների հասցեին, ինչպես նաև քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ անհանդուրժողականության համար։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի որդու վրա հարձակումից հետո նա սեռական բնույթի բովանդակություն պարունակող գրառմամբ էր հանդես եկել, ինչը մեջբերման համար անհնարին է՝ անգամ մասնակիորեն։ Ուշագրավ է նաև, որ նա իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար հրապարակում էր Նիկոլ Փաշինյանի լուսանկարը՝ ցույց տալով իր աջակցությունը։

Այսօր Սիրունյանը խուսափում էր իր աղմկահարույց գրառումների մասին խոսել, թե՛ պատգամավորների հարցերին պատասխանելիս, թե՛ մինչ այդ լրագրողների հետ ճեպազրույցում։

Ընդդիմադիր Գեղամ Նազարյանին ծանոթ հոգեբանը ասել է, թե սոցալական ցանցերում հիմնականում հայհոյախառը գրառումներ կատարում են ալկոհոլի նկատմամբ թուլություն ունեցող անձինք։ Պատգամավորն ուղիղ հարց ուղղեց ԲԴԽ անդամի թեկնածուին։ «Հարբեցողության հետ սեր ունե՞ք»,-ինչին ի պատասխան Սիրունյանը բացասական պատասխան տվեց։

Սիրունյանի թեկնածությունը մեկ ժամ քննարկելուց հետո Ռոբերտ Քոչարյանի թիմը վերջերս լքած Գեղամ Նազարյանն, ի վերջո, արձանագրեց՝ քննարկումն ամենատխուրներից մեկն է խորհրդարանի գործունեության ընթացքում։

Ալեքսանդր Սիրունյանն աչքի է ընկել անպարկեշտ հանրային վարքագծով և բացասական բարեվարքությամբ, ինչը կարող է բացասաբար ազդել դատական իշխանության և Բարձրագույն դատական խորհրդի հեղինակության և հանրային վստահելիության վրա․ ավելի վաղ այսպիսի գնահատական էին հնչեցրել հայաստանյան շուրջ 20 ՀԿ՝ պահանջելով իշխանություններից հետ կանչել Սիրունյանի թեկնածությունը կամ ձեռնպահ քվեարկել։

«Այս թեկնածուի ոչ պատշաճ վարքագիծը և բառապաշարը հանրային տիրույթում կրում է մշտական և շարունակական բնույթ և անհամատեղելի է բարեկրթության սկզբունքներին։ Ավելին, Ալեքսանդր Սիրունյանը ակնհայտ խտրական վերաբերմունք է դրսևորում ըստ անձանց ծագման՝ իր հանրային խոսքով և սոցիալական ցանցերում կատարված գրառումներով վիրավորական արտահայտություններ կատարելով և ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ։

Այս թեկնածուի առաջադրումը վերստին հիմնավորում է դատական իշխանության պաշտոններում ընտրությունների և նշանակումների իրականացումը քաղաքական նպատակահարմարությամբ իրականացնելու՝ քաղաքական իշխանության միտումը՝ վտանգելով ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդի, այլև ողջ դատական իշխանության ապաքաղաքական լինելու կարևորագույն սկզբունքը, հեղինակությունն ու վստահելիությունը, ինչպես նաև գործունեության արդյունավետությունը»,-նշված է հայտարարությունում։

Ինքը՝ Սիրունյանը, քաղհասարակության մտահոգություններին հեգնանքով է պատասխանում՝ նշելով, թե ուրախ է, որ ՀՀ-ում վերջապես քաղհասարակություն է ձևավորվել։ Իսկ ահա քաղհասարակության այն նախկին ներկայացուցիչները, որոնք արդեն յոթ տարի է՝ ՔՊ-ում են, հրաժարվում էին խոսել այս թեմայից։ ՔՊ-ական պատգաանվոր Հերիքնազ Տիգրանյանը, որ տարիներ շարունակ աշխատել է վերոնշյալ հայտարարությանը միացած ԹԻՀԿ-ում, խուսափեց գնահատական տալ Ալեքսանդր Սիրունյանի վարքագծին։

Քաղհասարակության մեկ այլ նախկին ներկայացուցիչ, ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հրաժարվեց պատասխանել՝ արդյո՞ք խմբակցությունում քննարկել են ՀԿ-ների մտահագությունները։

ՀԿ ոլորտի ներկայացուցիչներին կողմնակալության մեջ է մեղադրում ՔՊ խմբակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Ըստ նրա, երբ ընդդիմության կողմից Մրցակցության Պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուն քաղաքացիներին վիրավորել էր, ՀԿ-ները լռեցին։

Քաղհասարակությունը խնդրահարույց է համարում նաև Սիրունյանի ՔՊ անդամ լինելը։ Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ, երբ ՔՊ-ականները հրաժարվում են կուսակցական տոմսերից ու անկախ մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնում։ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Ադրեասյանը ևս ՔՊ-ական էր, մեկ այլ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանն էլ ընտրվեց ԿԸՀ նախագահ։ Վաղն ԱԺ-ում տեղի կունենա Ալեքսանդր Սիրունյանի ընտրությունը․ իշխող ուժի քվեները բավարար են նրան ընտրելու համար։

Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում։