Թուրքիայում բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ կան
Քաղաքականություն
24.01.2025 | 23:37
Թուրքիայի Քոնիա նահանգում 3 հարկանի բնակելի շենք է փլուզվել: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայություններն ու հրշեջ բրիգադները։
Փլատակներից դուրս է բերվել երկու անձ, որոնողական աշխատանքներ են տարվում ևս հինգ հոգու հայտնաբերելու ուղղությամբ, հայտնել Է նահանգապետ Իբրահիմ Աքընը:
Հավելենք, որ կատարվածի պատճառները հայտնի չեն։