Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են հանրաքվեի և նոր՝ «հաղթանակի» Սահմանադրության ընդունման

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ադրբեջանի իշխանություններն ազդարարել են երկրում հանրաքվեի անցկացման և նոր Սահմանադրության ընդունման մասին։ Միլլի Մեջլիսի Մարդու իրավունքների հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, Մարդասիրական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Զահիդ Օրուջը նշել է, որ «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» շրջանակում առջևում բազմաթիվ մարտահրավերներ կան։

«Այդ մարտահրավերների թվում է նոր հանրաքվեի անցկացումը։ Սահմանադրությունը պետականաշինության գլխավոր ծրագիրն է, այս առումով հնարավոր է նաև «Հաղթանակի Սահմանադրության» ընդունում։ Սահմանադրական նոր կառույցների հարցը քննարկվում և հաճախակի բարձրացվում է խորհրդարանում»,- ասել է Օրուջը։

Հավելենք, որ Ադրբեջանում նոր Սահմանադրության ընդունման մասին խոսակցությունները հատկապես ակտիվացել են 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։

ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո Ադրբեջանի առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի նոյեմբերի 12-ին։ Այն երեք անգամ փոփոխվել և լրացվել է՝ 2002 թվականի օգոստոսի 24-ին, 2009 թվականի մարտի 18-ին և 2016 թվականի սեպտեմբերի 26-ին, հանրաքվեների միջոցով։

2009 թվականին վերացվել է մեկ անձի՝ երկու անգամ նախագահ ընտրվելու սահմանափակումը, իսկ 2016 թվականի հանրաքվեով նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից դարձել է 7 տարի։ Բացի այդ, երկրում հաստատվել է փոխնախագահի պաշտոն։ 2003 թվականից երկիրը ղեկավարող Իլհամ Ալիևը 2017 թվականին առաջին փոխնախագահ է նշանակել իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի