ՌԴ-ն միջուկային ուժերը բերում է մարտական հերթապահության հատուկ ռեժիմի

Լուրեր

11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերը մարտական հերթապահության հատուկ ռեժիմի  բերել։

«ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները նույնպես թույլ են տալիս ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ, ուստի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական բանակի զսպիչ ուժերը բերել մարտական ​​հերթապահության հատուկ  ռեժիմի»,-  ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է Պուտինը Կրեմլում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը։

Ըստ Պուտինի՝ արևմտյան երկրները Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում նաև տնտեսական ոլորտում։ «Ես նկատի ունեմ ոչ լեգիտիմ պատժամիջոցները, որոնց մասին բոլորը քաջատեղյակ են»,- ասել է նա։

Ինչպես փոխանցում է НТВ-ն, Ռազմավարական զսպման ուժերը ներառում են Ռազմավարական հարձակողական ուժերը և Ռազմավարական պաշտպանական ուժերը: Ռազմավարական հարձակողական ուժերի հիմքը կազմում են Ռազմավարական միջուկային ուժերը, որոնք իրենց մեջ ներառում են ռազմավարական նշանակության Հրթիռային ուժերը՝ միջմայրցամաքային հեռահարության հրթիռային և ավիացիոն համակարգերը։