Ռուսական զորքերը ներխուժել են Ուկրաինայի` մեծությամբ երկրորդ` Խարկով քաղաք

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Փողոցային մարտեր են սկսվել Խարկովի կենտրոնում այն բանից հետո, ինչ ռուսական զորքերը մտել են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք։ Այս մասին այսօր հայտարարել է Խարկովի մարզային պետական ​​վարչակազմի ղեկավարը, փոխանցում է BBC-ն։

Սինեգուբովը հորդորել է քաղաքի բնակիչներին մնալ ապաստարաններում և ոչ մի տեղ չճանապարհորդել։

«Ռուսական ռազմական մեքենաները շարժվել են դեպի Խարկով քաղաք, նաև քաղաքի կենտրոնական հատվածը։

Զգուշացում, մի’ լքեք ձեր ապաստարանները:

Ուկրաինայի զինված ուժերը վերացնում են թշնամուն, խաղաղ բնակիչներին խնդրում ենք դուրս չգալ փողոցներ»,-ասել է քաղաքի ղեկավարը:

Նշվում է, որ 1,4 միլիոն բնակչություն ունեցող Խարկովը գտնվում է Ռուսաստանի սահմանից 32կմ հարավ ընկած հատվածում և նրան մոտեցել են ռուսական ուժերը հինգշաբթի օրը ներխուժումը սկսելուց անմիջապես հետո:

Ուկրաինական ուժերը կարողացել են հետ պահել ռուսական զորքերին քաղաք մտնելուց վերջին երեք օրվա ընթացքում, սակայն այժմ մարտերը տեղի են ունենում քաղաքի սրտում: