Վահագն Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Գերմանիայում
Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը և արծաթե մեդալ նվաճել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Եզրափակիչ մտած մյուս հայազգի մարզիկին` Արսեն Ավետիսյանին, չի հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել: