Կրեմլը պնդում է, որ Կիևը հրաժարվել է Մոսկվայի հետ բանակցություններից

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուրբաթ կեսօրին, Կիևի հետ սպասվող բանակցությունների հետ կապված, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է դադարեցնել զորքերի առաջխաղացումը Ուկրաինայում, սակայն Կիևի կողմից բանակցություններից հրաժարվելու պատճառով այսօր կեսօրին ռուսական զորքերը վերսկսել են տեղաշարժը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Երեկ կեսօրին, Ուկրաինայի ղեկավարության հետ սպասվող բանակցությունների կապակցությամբ, Ռուսաստանի նախագահը և գերագույն գլխավոր հրամանատարը հրամայել է դադարեցնել ռուսական զորքերի հիմնական ուժերի առաջխաղացումը»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա պարզաբանել է, որ քանի որ «ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից, ռուսական հիմնական ուժերի առաջխաղացումը վերսկսվել է այսօր կեսօրին՝ գործողության պլանին համապատասխան»։

Պաշտոնական Կիևն առայժմ չի մեկնաբանել բանակցություններից հրաժարվելու մասին հայտարարությունը։

Հիշեցնենք՝ Զելենսկին մի քանի անգամ բանակցություններ վարելու կոչով դիմել է Պուտինին։ Մասնավորապես, իր ուղերձներից մեկում ելույթ ունենալով ռուսերեն՝ Զելենսկին ասել է. «Ուզում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին։ Մարտեր են ընթանում ամբողջ Ուկրաինայում։ Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ»։

Տաթև Ֆռանգյան