Ավարտվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցով գաղտնի քվեարկությունը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ, այդ պաշտոնում առաջադրել է Արտակ Մանուկյանի թեկնածությունը։ Կողմ՝ 65, դեմ՝ 20 ձայներով Արտակ Մանուկյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ:

