Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 26-ին կատարվել է 169 թեստավորում, գրանցվել կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպքեր: Վարակակիրներից 21-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Ասկերանի, 2-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են: Վարակվածներից 5 հոգի էլ ՀՀ քաղաքացի է: Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են …

