Առևտուր, ներմուծում, տրանսֆերտներ․ բոլոր 3 գործոններով ՀՀ-ն կզգա ՌԴ դեմ պատժամիջոցները․ Հայկ Բեջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների և Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին Factor TV-ն զրուցել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Հայկ Բեջանյանի հետ

–Պարո՛ն Բեջանյան, Հայաստանի տնտեսությունը մեծապես կապված է Ռուսաստանի հետ։ Ռուսաստանին վերաբերող այս պատժամիջոցներն ինչպե՞ս են ազդելու մեզ վրա։

-Բնականաբար, մեր կախվածությունը Ռուսաստանից բավականին մեծ է։ Եթե պարզագույն այսպիսի համեմատական տանենք, ապա մեր արտաքին առևտրաշրջանառության գերակշիռ մասը, հիմնական գործընկերը հանդիսանում է Ռուսաստանը։ Եվ նաև հիմնական գործընկեր է ներմուծման տեսանկյունից։ Եվ երրորդ գլխավոր գործոնը, որ մեզ ուղղակիորեն կապում է ռուսական տնտեսության հետ, դրամական տրանսֆերտներն են ֆիզիկական անձանց կողմից։ Եվ, բնականաբար, բոլոր այս երեք ուղղություններով էլ մենք զգալու ենք Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների և այնտեղ տեղի ունեցող տնտեսական զարգացումների էֆեկտը։

Ռուբլու արժեզրկումն ուղիղ հանդիսանալու է մեր կողմից Ռուսաստան արտահանվող ապրանքների գների բարձրացման գործոն։ Սա, բնականաբար, մեր ապրանքատեսակների մրցունակությունը նվազեցնելու է, և մեր գործարարների ու արտահանողների կողմից շատ մեծ ջանքեր են պահանջվելու, որ կարողանան այդ ամենը փոխհատուցել։

Մյուս կողմից՝ ռուբլու արժեզրկումը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տրանսֆերտների վրա։ Մեր երկիր ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգով Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտների ծավալը մոտ 1 միլիարդ դոլար է։ Եվ քանի տոկոսով ռուբլին արժեզրկվում է, այդքան քիչ տոկոսով տնօրինվող եկամուտ են ունենում այն անձինք, որ իրենց սպառումը կազմակերպում են տրանսֆերտների արդյունքում գոյացած ֆինանսական միջոցներով։ Այսինքն՝ այդքան չափով քիչ գումար են ունենալու։

–Ղազախստանում Նիկոլ Փաշինյանն էլ խոսեց պատժամիջոցների մասին։ Ասաց, որ պետք է քայլեր ձեռնարկել դրանց ազդեցությունը նվազեցնելու համար։ Ի՞նչ քայլերի մասին կարող է լինել խոսքը։

-Այստեղ շատ բան կախված է նրանից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, և այդ զարգացումների չափը որքան կլինի մեզ համար։ Բնականաբար, պետությունը ևս շատ անելիքներ ունի, և սա այն պահն է, երբ պետությունը պետք է անմիջապես կանգնի բիզնեսի կողքին և բոլոր հարցերում փորձի աջակցել։ Եվ եթե կա շուկայի խնդիր, պետք է փորձի պետական լծակների միջոցով նոր շուկաներ մուտքի հնարավորություն ստեղծել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան